Սերնդափոխությունը հասունացել է. «Առավոտ»

Էլեկտրիկ Երևան«Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք:Դա տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որևէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող 25 տարի կրկնվող ճառերով ու կարգախոսներով: Նրանք պարզապես եկել էին ու նստեղ Բաղրամյան պողոտայում, այնտեղ գիշերներ էին անցկացնում, երգում էին, պարում, շփվում: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով և ծագումով, բայց նրանց միավորում էր ՊԵՏՈՒԹՅՔՆ զգացողությունը, պետություն, որտեղ նրանք ծնվել են, և որտեղ, հուսով եմ, պատրաստվում են ապրել:

Դա դրական էներգիայի մի ժայթքում էր, որը մենք տեսանք նաև այլ՝ ավելի ողբերգական հանգամանքներում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց տեսեք, դարձյալ նոր, չեմ վախենա այդ բառից, պայծառ սերնդի դրսևորում:

Նրանք, կարծես թե, եկան ապացուցելու հայտնի ճշմարտությունը, որ խիզախությունն այն չէ, երբ մարդ ոչ մի բանից չի վախենում, այլ այն դեպքն է, երբ մարդն ունի իր վախը հաղթահարող ավելի բարձր նպատակներ:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ էներգիան չի օգտագործվում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները լուծելու համար: Եվ մասնավորապես, ինչո՞ւ են ասպարեզում եղած կուսակցական երիտասարդները, ի տարբերություն սահմանին կանգնածների և «Էլեկտրիկ Երևանի» մասնակիցների, այդքան գորշ, ձանձրալի և «քառակուսի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ Առավոտ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով