Սերժ Սարսգայնը ազատել է աշխատանքից

021040110136ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին):

Նախագահի մեկ ուրիշ հրամանագրով` Արմեն Սարգսյանը ազատվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 


Այս թեմայով