Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սերժ Սարգսյան. Եթե Հանրապետականը պարտվի, ես քաղաքականությունում անելիք չեմ ունենա

Սերժ Սարգսյան. Եթե Հանրապետականը պարտվի, ես քաղաքականությունում անելիք չեմ ունենա

Սերժ Սարգսյան«Reuters»-ին տված հարցազրույցում, Սերժ Սարգսյանը ընդգծել է՝ թե Հանրապետականի պարտության դեպքում քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա:

«Եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնի, ես ի՞նչ ունեմ այլևս քաղաքականության մեջ անելու», – ասել է նա։

Անդրադառնալով Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին՝ Սարգսյանը կասկած է հայտնել, թե Անկարային կհաջողվի ճնշումների միջոցով մաս կազմել Եվրամիության:

«Բայց մեկ-մեկ երևի շփոթում են, թե ում վրա կարելի է ուժ գործադրել, ճնշում գործադրել, ում վրա՝ չի կարելի։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան այն երկիրն է, որ Եվրամիության վրա կարող է ճնշում գործադրել։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում այն հնարավորությունը, որ Թուրքիային կբերի Եվրամիություն», – ասել է նա։

Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանը չի պատկերացնում բարեփոխումների հաջող ընթացքն առանց Եվրամիության հետ համագործակցության: «Մենք շարունակելու ենք այդ ճանապարհը»:

«Ռոյթերզ»-ին տված հարցազրույցում Ս. Սարգսյանը նաև անդրադարձել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը՝ ասելով, թե պայմանավորվել են շարունակել եռակողմ ձևաչափով։

«Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումները՝ եռակողմ ձևաչափով, կլինեն շարունակական և դրանք կգան լրացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը», – ասել է նա։

Դիտվել է 74 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy