Սերժ Սարգսյան. Ռուսաստանի դաշնակիցները պաշտպանում են Սու-24-ի հարցում Մոսկվայի դիրքորոշումը

Սերժ-սարգսյանՄենք նեղ կազմով շատ արդյունավետ անմիջական զրույց ենք ունեցել, հաստատել ենք ՀԱՊԿ ուժային պոտենցիալը հետեւողականորեն ամրապնդելու, հակաահաբեկչական տարրը մեծացնելու, օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը բարձրացնելու մեր պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով արդյունավետ հակազդել նոր մարտահրավերներին եւ սպառնալիքներին: Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նստաշրջանի նիստի ավարտին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել է Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ թուրքական զինուժի կողմից խոցված Սու-24 ռուսական ռազմական օդանավի հետ կապված միջադեպը: «Թուրքիայի այդ քայլը որեւէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը, որն ուղղված է ահաբեկչությանը հակազդելուն, Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այդ միջադեպի հարցում Մոսկվայի դիրքորշմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով