Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը վիճել էն

serj-hovikԱրտառոց ու նախադեպը չունեցող միջադեպ ՀՀԿ ԳՄ նիստին՝ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի միջև:

«Իրատես de facto» թերթը գրում է. «Հանրապետական վերնախավի հետ «նստող-վեր կացող» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նախավերջին նիստում բավականին արտառոց ու նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել՝ բանավեճի մեջ են մտել ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ ու ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, վերջինս, ի դեպ, փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե բանավեճն ընթանում է նույն «քաշային կարգում»:

Կարճատեւ այս միջադեպն ավարտվել է, բնականաբար, Սերժ Սարգսյանի «մաքուր հաղթանակով», սակայն ցնցելու աստիճանի զարմացրել է հանրապետական «ծերակույտին», նախագահին էլ ստիպել է խորհել, թե ով է իրականում իշխանությունը ներկայացնող հանրապետության երրորդ պաշտոնյան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով