Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել են հաճախ հանդիպել

1111-n82758-1«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շփումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ինչպես հայտնի է՝ քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին այցելել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի բնակարան, եւ մոտ մեկ ժամ նրանք զրուցել էին Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ հանդիպումից հետո Սարգսյանը եւ Տեր-Պետրոսյանը սկսել են շարունակական շփվել: Ըստ նույն լուրերի՝ Սերժ Սարգսյանը հաճախակի է զանգահարում Տեր-Պետրոսյանին` ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող զարգացումնները քննարկելու նպատակով: Այս լուրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից եւ ՀԱԿ կուսակցության մամլո խոսնակ Արման Մուսինյանից: «Հանրապետության նախագահի այցելությունների եւ հանդիպումների մասին պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում ենք»,- պատասխանեց Վլադիմիր Հակոբյանը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղարը վերը նշված լուրերի իրական լինել-չլինելու վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Ես նման օդից վերցրած բաներ չեմ մեկնաբանում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով