Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել հունիսին

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել հունիսին

Սերժ Սարգսյան Իլհամ ԱլիևԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) մայիսի 31­-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և հունիսի 2-­ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահները հայտարարության մեջ նշել են, որ հանդիպումներում քննարկվել է Վիեննայում մայիսի 16­-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ընդունած որոշումների կյանքի կոչման հարցը: «Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթեր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետախուզական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,­- ասվում է համանախագահների հայտարարության մեջ:

Դիտվել է 110 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy