Սերժ Սարգսյանն հանձնարարել է ամփոփել համաներման տեքստը. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյան«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին երեկ հանձնարարել Է ամփոփել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվելիք համաներման տեքստը և այսօր այն ներկայացնել իրեն։ Սա նշանակում Է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ առաջիկայում պարզ կդառնա՝ նախագիծը երբ է խորհրդարան մտնելու՝ եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներո՛ւմ, թե՞ հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակներում։ Հիշեցնենք, որ ի սկզբանե լուրեր Էին տարածվել, թե համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի սեպտեմբերի 26-ին՝ հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներում։ Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց Աժ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը, սակայն համաներման նախագիծը օրակարգում ընդգրկված չէր։ Նշված արտահերթի շրջանակներում խորհրդարանին կներկայացվեն առայժմ թվով 22 օրենսդրական փաթեթներ»

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 94 անգամ
 


Այս թեմայով