Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը

սերժՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Ինչպես հաղորդում է ՀՀ Նախագահի պաշտոնական կայքը, Նախագահի հրամանագրում մասնավորապես նշված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Դիտվել է 117 անգամ
 


Այս թեմայով