Սերժ Սարգսյանն ընդունել է Գևորգ Կոստանյանի հրաժարականը. պաշտոնական հաստատում

BC57CF4B-0FC9-420A-9C25-F856267DE04B_cx4_cy18_cw55_w987_r1_s_r1ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը.

«Հարգելի գործընկերներ,

տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները:

Պաշտոնական հաղորդագրությունը` քիչ անց դատախազության կայքում»:

Դիտվել է 266 անգամ
 


Այս թեմայով