Սերժ Սարգսյանն անձամբ է ղեկավարելու ՀՀԿ շտաբը. «Ժողովուրդ»

DAV0774-copy-1«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու: Այս լուրը ստացանք իշխանական շրջանակներից` ի պատասխան նախօրեի մեր այն հրապարակմանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա ԱԺ ընտրություններում իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցը:

Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձևական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից և ոչ մեկին պարտական լինել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 126 անգամ
 


Այս թեմայով