Սերժ Սարգսյանն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016»

10F1F49B-2B25-43D9-9D8B-7DD465B3A1B7_cx0_cy10_cw0_w987_r1_s_r1Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին:

«Երևան Էքսպո»-ի առանձին սրահում ցուցահանդեսի կազմակերպիչները և ոլորտի պատասխանատուները Սերժ Սարգսյանին ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել նախագահի հանձնարարությամբ ձևավորված ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձևաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը` ի նպաստ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման:

 


Այս թեմայով