Սերժ Սարգսյանն այսօր ասուլիս է տալու

8DC159FC-B079-4919-8B5C-1959A7CE737B_mw1024_s_nԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որը հուլիսի 20-22 տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասում, այսօր կհանդիպի խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների խմբակցությունների հետ:

 Քաղաքական հինգ ուժերի հետ միասնական ձևաչափով հանդիպումը կտևի 1.20 րոպե, ակնկալվում է, որ հանդիպումը նվիրված կլինի ներքաղաքաղական հարցերին ու սահմանադրական փոփոխություններին:

Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկի այցը կմեկնարկի Հայաստանից, այնուհետև նա կայցելի Վրաստան և Ադրբեջան: Եվրոպական խորհրդի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի այցի՝ Սերժ Սարգսյանի անունից կտրվի աշխատանքային ճաշ, որին կնախորդի Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:

Դիտվել է 222 անգամ
 


Այս թեմայով