Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի վիճակը նեղն է

Սերժ Սարգսյանի վիճակը նեղն է

arm138701651724Ըստ տեղեկությունների, երեկ Սերժ Սարգսյանը Օջախ ռեստորանում ճոխ ճաշկերույթ էր հրավիրել, որի մասնակիցների կազմը բավական հետաքրքիր է եղել: Մասնակիցները եղել են հիմնականում բուհական եւ ակադեմիական շրջանակներից, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ներկա են եղել նաեւ ականավոր նամակագիր Զորի Բալայանը եւ «զաչյոտ դասավորող», ինչպես մամուլն էր գրել ժամանակին, Ֆլեշ Բարսեղը: Մասնակիցները հիմնականում եղել են Հայաստանի ղարաբաղյան ծագման մտավորականներ:

Ճաշկերույթն անցել է բուռն, ասվել են բազմաթիվ կենացներ, որոնք բոլորն ի վերջո «հանգել են» Սերժ Սարգսյանին: Ճաշկերույթն այնքան է երկարել, որ Սեյրան Օհանյանը հորդորել է ավարտել ու դուրս գալ, քանի որ հայրենիքը վտանգվել է:

Մասնակիցներն այդպես էլ չեն հասկացել ճաշկերույթի իմաստը: Մի մասը ենթադրել է, որ դա Զորի Բալայանի «պրեզենտացիան» է եղել Պուտինին գրած նամակի համար, շատերն էլ ենթադրել են, որ Սերժ Սարգսյանի վիճակը նեղն է, եւ նա կարիք ունի ղարաբաղցիների աջակցության:

www.lragir.am

Դիտվել է 450 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy