Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության, ստահոդ վճիռ կայացվեց. Փաշինյանը՝ Սեֆիլյանի վճռի մասին

«Ես համարում եմ, որ դա Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության ստահոդ դատական համակարգի, ստահոդ դատարանի ստահոդ դատավճիռն է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` խոսելով այսօր Ժիրայր Սէֆիլյանին 10.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատարանի վճիռը: 

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվեց, դատապարտվելով10 տարի 5 ամսվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 5, 5 տարվա ազատազրկման, սակայն նրա պատժաչափը կհաշվարկվի 2016թ. հունվարի 1-ից, երբ նա կալանավորվեց «տոնածառի» հայտնի գործով, Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Այս թեմայով