Սերժ Սարգսյանի սիրելի ընկերը մարզպետ․ սիրելի վարչապետը մի բան գիտի

Կառավարության վաղվա նիստում ոստիկանության գեներալ–լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստի օրակարգից։

Հեղափոխության արդյունքում կարևորագույն պաշտոն է ստանում մի մարդ, որը Սերժ Սարգսյանի իշխանության ամենակարևոր դեմքերից մեկն է եղել։ Նա մասնակից է եղել նախորդ իշխանությունների կեղծած բոլոր ընտրություններին, որպես ոստիկանության օպերատիվ շտաբի պետ։

Ի դեպ Սերժ Սարգսյանը նախորդ տարի քեֆ էր անում Հունան Պողոսյանի որդու հարսանիքին, որին ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ հանցավոր և կոռումպացված իշխանական էլիտան։

Ի դեպ այդ օրերին մամուլը գրեց, որ Հունան Պողոսյանն իր որդու համար շքեղ հարսանեկան արարողություն է կազմակերպել Երևանի ամենաթանկ ռեստորաններից մեկում, որը նրա վրա մի քանի տասնյակ հազար դոլար է նստել։

Ու հարց է առաջանում, թե չոր աշխատավարձով ապրող գեներալին, որտեղից այդպիսի գումարներ։ Չնայած հիմա այս խոսակցությունները կարևոր չեն, քանի որ, եթե սիրելի վարչապետն է նշանակել, ուրեմն մի բան գիտի։

Այս թեմայով