Home » Real Politik » Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը

Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը

myus-600x434ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում  անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային կարևորագույն խնդիրներին: Որքան էլ որ զարմանալի է, այս անգամ Սերժ Սարգսյանը բացարձակ անկեղծ և հստակ խոսել է Ադրբեջանի սադրանքների մասին: Կարևոր է, որ այս անգամ ՀՀ նախագահը ակնարկել է նաև ՀԱՊԿ երկրների անտարբերության մասին:

«Ռուսական ՍՈՒ-24-ի ոչնչացումը թուրքական զինված ուժերի կողմից լուրջ մարտահրավեր դարձավ ահաբեկչության հակազդմանը, Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: Յուրաքանչյուր օժանդակություն ահաբեկչությանը ենթակա է խիստ քննադատման:

Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձևավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային, ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման: Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության և բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարևորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք:

Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Սա իրապես սենսացիոն հայտարարություն է, որը իրականացրել է Սերժ Սարգսյանը: Առաջին  անգամ  նա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին հիշեցնում է իրենց պայմանագրային պարտավորությունների մասին:  Սերժ Սարգսյանը կարևոր համեմատություն է արել նաև ՆԱՏՕ-ի հետ և նկատել, որ պետք է դասեր քաղել ՆԱՏՕ անդամ երկրների համագործակցության մակարդակից:

Դիտվել է 3,542 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy