Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի սեղանին են դրել «սպուտնիկով» նկարահանած ադրբեջանական զորքերի շարժը դեպի ՀՀ եւ ԼՂ սահմաններ

Սերժ Սարգսյանի սեղանին են դրել «սպուտնիկով» նկարահանած ադրբեջանական զորքերի շարժը դեպի ՀՀ եւ ԼՂ սահմաններ

Սերժն ու ՀՀԿ-ն Հայաստանը «հանձնել» են Պուտինին՝ հանուն ՂարաբաղիՄեր տեղեկություններով, ՄԱԿ-ում Հայաստանի «դեմ» քվեարկությունն անակնկալ է եղել նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի համար. քվեարկության նախօրյակին Երեւանից զանգահարել են նրան, ասել, որ չեզոք ենք քվեարկելու, ու կարող է այս «ավետիսը» փոխանցել ուկրաինական կողմին, որը Հայաստանում իր դեսպան Կուխտային ժամանակավոր հետ էր կանչել՝ տեսնելու, թե ինչպես է քվեարկելու Հայաստանը ՄԱԿ-ում: Ավելին, լուրի «փոխանցումից» հետո` քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երեւան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»: Մեր տեղեկություններով, սակայն, ուկրաինական ԱԳՆ-ում տարակուսած են, եւ արդեն որոշում կա, որ պարոն Կուխտան չի վերադառնա: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշման փոփոխությանն ու Ռուսաստանի կողմից կիրառված  ճնշումներին, ապա այն առաջին հերթին առնչվել է ղարաբաղյան խնդրին. ռուսական էմիսարները Սերժ Սարգսյանի սեղանին են դրել «սպուտնիկով» նկարահանած ադրբեջանական զորքերի շարժը դեպի ՀՀ եւ ԼՂ սահմաններ` հասկացնելով, որ այլ պահվածքի դեպքում որեւէ օժանդակություն չի լինի իրենց կողմից:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 508 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy