Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի միջև ուշագրավ զրույց է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի միջև ուշագրավ զրույց է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

Սերժ-սեյրան«ՊՆ-ում պտտվող լուրերի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններից և կոռուպցիոն բացահայտումներից հետո Սերժ Սարգսյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջև ուշագրավ զրույց է տեղի ունեցել:

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը նախարար Օհանյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ է դիմել, որ այժմ պետք չի ՊՆ-ին պաշտոնանկ անել` հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը, բայց նախարարը պիտի «մաքրվի»: Այսինքն՝ Սեյրան Օհանյանը շարունակում է նախարար մնալ, որպեսզի նրա պաշտոնանկությունը թշնամու ձեռքին քարոզչական գործիք չդառնա:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Օհանյանը մտերմիկ շրջապատում իր ապագայի մասին խոսելիս ասել է, որ չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել, եթե լավ չի աշխատում, թող նախագահը պաշտոնանկ անի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 98 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy