Սերժ Սարգսյանի որոշումը հայտնի է

55.thumbPolitik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վերջին շրջանում ակտիվացել են մամուլի հրապարակումները, որոնք վերաբերվում են ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Ամենատարբեր լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, գրում են, որ Հովհաննես Հովսեփյանին պաշտոնանկ կանեն, քանի որ նա չի կարողացել կատարել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված խնդիրները:

Պետք է նկատել, որ իրականում Հովհաննես Հովսեփյանի առումով Սերժ Սարգսյան արդեն իր որոշումը կայացրել է: Հովհաննես Հովսեփյանը գործուղվել է ՊԵԿ, որպեսզի վերականգնի այն վնասները, որը հասցրել են պետությանը իր նախորդը ղեկավարը: Հովսեփյանը երկար տարիներ եղել է նախագահ Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձը և  դժվար կլինի պատկերացնել, որ երկրի ղեկավարը ուղղակի ինչ որ բամբասանքների վրա հենվելով պաշտոնից հեռացնի նրան: Այս առումով կարելի է վստահ  ասել, որ Հովհաննես Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել: ԵՎ հիմա, երբ կա կառավարության նոր ղեկավար, ով նաև հստակ հայտարարել է իր մոտեցումների մասին, ապա կարելի է սպասել, որ շուտով շատ արտոնյալներ  ստիպաված կլինեն մտնել հարկային դաշտ և աշխատել  մյուս բոլոր գործարարների նման:

Դիտվել է 1,865 անգամ
 


Այս թեմայով