Սերժ Սարգսյանի մեծ սուտը

13087450_1008652945879601_6645319607645151373_nՍերժ Սարգսյանը Bloomberg իր հայտնի հարցազրույցում, անդրադառնալով բանակցությունների վերսկսմանը, հայտարարել էր.«Եվ՛ Լավրովին, եւ՛ համանախագահներին, երբ որ մի քանի օր առաջ այստեղ էին, ես հենց դա էի ասում: Ի վերջո, իհարկե, խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով: Բայց որպեսզի սկսվեն այդ բանակցությունները, անհրաժեշտ է, որպեսզի նախ համանախագահները վստահության որոշակի միջոցառումներ անցկացնեն: Հաջորդը` անհրաժեշտ է, որ նրանք հանձնառություն ստանձնեն, որ այդ վստահության միջոցառումները, հետաքննության մեխանիզմները տեսնելուց հետո նրանք հասցեական հայտարարություններ անեն, թե ով խախտեց հրադադարի պայմանագիրը: Եվ երրորդ` մենք երաշխիքներ պետք է ունենանք, որ այլեւս այսպիսի խախտումներ չեն լինելու: Հակառակ պարագայում անիմաստ են  բանակցությունները. մենք բանակցություններ սկսենք այնտեղ, իսկ զինվորականներն այստեղ` պատերա՞զմ: Որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»:

Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը Հայաստանում ողջունվեց և շատերը հայտարարեցին, որ ի վերջո Հայաստանը խոսում է պահանջատիրոջ լեզվով: ՀՀ նախագահին գովերգողները  հայտարարում էին, որ շատ տեղին էր բանակցություններ վերսկսելու համար պահանջներ դնելը:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ  հանդես եկան, որում նշվում էին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող հանդիպել մայիսի 16-ին, Վիեննայում: Պաշտոնական Երևանը որևե կերպ չի հերքել այս հայտարարությունը: Որևե մեկը հրապարակային չի հայտարարել, որ հայկական կողմը ունի չկատարված պահանջներ և առանց այդ պահանջների կատարման Սերժ Սարգսյանը չի գնա բանակցությունների:

Փաստորեն Սերժ Սարգսյանի արդեն իսկ վերադարձրել են դառը իրականություն և հիշեցրել, որ իր ղեկավարման օրոք Հայաստանը չի կարող դնել պահանջներ: Ինչպես կարող է երկրի անունից պահանջներ դնել մի ղեկավար, որը չի ընտրվել և ավելին, անգամ քառօրյա պատերազմից հետո հետևություններ չի արել ու չի փորձում փոխել այն համակարգը, որը Հայաստանը տանում է դեպի անդունդ:

 

Դիտվել է 3,157 անգամ
 


Այս թեմայով