Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը գերատեսչությունների մամուլի քարտուղարների հետ մերձեցման փուլն է սկսվել

նՍերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի՝ աշխատանքից ազատվելն անակնկալ էր բոլորի համար: Դատելով նրա հեռացման առթիվ ասված խոսքերից եւ ընդամենը ժամեր անց արված նշանակումից՝ կարելի է եզրակացնել, որ Սաղաթելյանը ոչ թե իր ցանկությամբ է հեռացել, այլ հանել են: Ընդամենը մեկուկես տարի այդ պաշտոնում աշխատած Արման Սաղաթելյանի հեռանալու առիթով լրագրողական աշխարհը, անշուշտ, մեծ ցավ չապրեց, քանի որ նա փակ աշխատող խոսնակներից էր։ Սակայն, ամեն դեպքում, նման անակնկալ պաշտոնաթողությունը բացասաբար է ընկալվել ոմանց կողմից։ Թերեւս այս ընկալումը թուլացնելու համար էլ լուրեր շրջանառվեցին, որ Սաղաթելյանի պաշտոնանկութան համար լուրջ պատճառներ են եղել․ մեկը նրա հայտարարագրերում երեւացող գումարներն էին, որոնք հրապարակվեցին մամուլում: Արման Սաղաթելյանի դրամական միջոցները, ըստ 2014 թ․ նրա հայտարարագրի, կազմել են 9 մլն 731 հազար դրամ, 159 հազար եվրո եւ 41 հազար 800 դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 9 մլն 756 հազար դրամ։ Որտե՞ղ է պատրաստվում աշխատել նախկին խոսնակը, ով այս օրերին հանգստանում է ծովափին։ Մտերիմները նշում են, որ դեռ հայտնի չէ, բայց, հավանաբար, կաշխատի մասնավոր սեկտորում: Որպես հնարավոր տարբերակներ են նշվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Պանարմենիան մեդիագրուպի» կողմից Գլենդելում բացվող հեռուստաընկերությունը: Որքան անսպասելի էր Արման Սաղաթելյանի պաշտոնանկությունը, նույնքան անսպասելի էր նրան փոխարինողի նշանակումը: ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանի անունը ոչինչ չի ասում հանրության լայն շրջանակներին, նա հայտնի է դարձել լրագրողին «վերբովկա» անելու տխուր փորձով: Հայտնի է, որ պետական գերատեսչությունների մամուլի խոսնակների աշխատանքը «կուրացիա» է արվում նախագահականից, այժմ նորանշանակ խոսնակի՝ գերատեսչությունների մամուլի քարտուղարների հետ ճանաչման ու մերձեցման փուլն է սկսվել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով