Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդը

Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդը

վիգենՍ. Սարգսյանին այդքան հետևողականորեն չեն «հետապնդել»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին շրջանում անհնար է չնկատել, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ստվերը և ամենուր ուղեկցում է նրան: Այս հանգամանքը ներիշխանական տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Բոլորը համոզված են, որ Վիգեն Սարգսյանը դարձել է Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձանցից մեկը, բայց չեն կարողանում հասկանալ, թե ինչու, կամ այլ կերպ ասած՝ այդ ինչով է նա իր ղեկավարին ՙհմայել՚: Համենայնդեպս, մինչ նրա՝ այդ պաշտոնին նշանակվելը, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողները Ս. Սարգսյանին այդքան հետևողականորեն չեն «հետապնդել»:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար Վիգեն Սարգսյանը ստանձնել է Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա հավատարիմ Արմեն Գևորգյանի կարգավիճակը: Երկրում բոլոր տեսակի հարցերը լուծվում են կա՞մ Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ, կա՞մ առնվազն իմացությամբ: Իսկ թե ինչ ապագա է նրան սպասվում, դեռ վաղ է կանխատեսել. առջևում սահմանադրական փոփոխությունների լուրջ փորձությունն է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 124 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy