Սերժ Սարգսյանի կոնը՝ կազինոյում 50 հազար դոլարից է սկսում. Դալաքյանը վերահաստատում է իր խոսքը

karapetych11Չորս տարվա լռությունից հետո Վիկտոր Դալաքյանը վերջապես հարցազրույց տվեց լրագրողներին: Վերջինս հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ, մասնավորապես.« Ես հրաժարական եմ տալիս,  հրաժարական տալիս նաևՀՀ նախագահի աշխատակազմի  ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական նեկայացուցչի պաշտոնից, այսուհետև վերադառնալում եմ  ակտիվ քաղաքականություն , դուրս է գալու ՀՀԿ-ից,  եթե այս հայատատրությունից հետո ինձ ու իմ ընտանիքին որևէ բան պատահի մեղավորը` Սերժ Սարգսյանն է , դիմում եմ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին, որպեսզի նրանք հնարավորության դեպքում  ուշադրություն դարձնեն իմ հայտարարություններին»:

Վիկտոր Դալաքյանը նաև հայտարարեց, որ ինքը չի հերքում իր այն խոսքը, որը նա տարիներ առաջ էր հայտարարել: Հիշեցնենք, որ տարիներ առաջ վանաձորցիների հետ զրույցում Վիկտոր Դալաքյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը խաղում է կազինոներում.« Կոնը, որը Սերժ Սարգսյանը դնում է սկսում է 50 հազար դոլարից: Դա ձեր գումարներն է»,-ասաց Դալաքյանը:

Դիտվել է 4,179 անգամ
 


Այս թեմայով