Սերժ Սարգսյանի կարևոր քայլը

PR20150427163340Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ  հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Նախագահները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին պայմանավորվածությունների իրագործման պայմաններում երկկողմ կապերի հետագա զարգացման նոր հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել նաև այդ ամենի դրական ազդեցությանը` ուղղված տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Այդ համատեքստում զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում: Իրանի Նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, փոխգործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամության  մասին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կարևորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների  իրագործման  ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը:  Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը:

Սա իսկապես կարևոր քայլ է Սերժ Սարգսյանի կողմից: Իրանն արդեն լուծել է իր շատ խնդիրներ Արևմուտքի հետ և հիմա եկել են նոր ժամանակներ՝ Արևմուտքը ոչ թե պայքարում է Իրանի դեմ, այլ համագործակցում է: Շատ կարևոր է, որ Հայաստանն էլ կարողանա զարգացնել իր հարաբերությունները Իրանի հետ և փորձի թղթի վրա մնացաց ծրագրերը կյանքի կոչել: Հայաստան-Իրան համագործակցության առաջին կարևորագույն արդյունքը կլինի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Այս նախագիծը հնարավորություն կտա Հայաստանի տնտեսությանը զարգանալ և տարածաշրջանում կբարձրանա մեր երկրի կշիռն ու անվտանգության մակարդակը:

Դիտվել է 465 անգամ
 


Այս թեմայով