Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան շքեռ առանձնատունը (լուսանկար)

Sequence 02.Still004

Հայաստանի Հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, Հարավային Կորեայում 185 000 դոլարով ցողունային բջիջները վերականգնելով, ևս մեկ ավելորդ անգամ ապացուցեց, որ պատկառելի կարողություն ունի և այդքան էլ չի մնացել նախագահական աշխատավարձի հույսին: Սերժ Սարգսյանը, պարզվում է, բացի իր հայտնի սովորությունից, շատ է սիրում նաև առանձնատներ ունենալ: Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը բավական շքեղ առանձնատուն ունի Ծաղկաձոր քաղաքում: Առանձնատունը գտնվում է քաղաքից դուրս, և բավական դժվար է այդ փողոցում հայտնվել: Փողոցը փակ է, և ամեն պատահական անցորդի հայտնվելը շարժում է անվտանգության աշխատակիցների հետաքրքրությունը: Փողոցի վրա կա ևս երկու տուն, որոնցից մեկը պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Դիտվել է 3,278 անգամ
 


Այս թեմայով