Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի ընտրած կադրերը ավելի են հիասթափեցնում մարդկանց

Սերժ Սարգսյանի ընտրած կադրերը ավելի են հիասթափեցնում մարդկանց

arm138379728733Կադրային փոփոխությունների հետ կապված՝ մեզանում մի տե­սակ անառողջ աժիոտաժ կա: Դրանք, որպես կանոն, ինչ-որ հի­վանդագին ցնծություն են առաջաց­նում, անգամ եթե պաշտոնին հրա­ժեշտ տվող անձին բոլորովին չենք ճանաչում և նրա գործունեության մասին ոչինչ չգիտենք: Թերևս պատճառը պաշտոնյայի, մեծահա­րուստի նկատմամբ ձևավորված այն բացասական հասարակական վերաբերմունքն է, որ մեր երկրում տասնամյակների պատմություն ունի և խիստ օբյեկտիվ հիմքեր, այս տարիներին մենք միայն գող, ավա­զակ, տգետ ու պաշտոնը չարաշա­հող իշխանավորների ենք տեսել:

 Բայց քանի որ մենք հիմքում լավա­տես ժողովուրդ ենք, ամեն անգամ հույս ենք փայփայում, որ, այ, հա­ջորդը, այս մյուսն ավելի լավն է լի­նելու՝ փոխելու է մեր կյանքը, լավ է աշխատելու, օրինակ է ծառայելու մյուսների համար: Թեև ամեն ան­գամ կյանքը ցույց է տալիս, որ Այգեկցու առակն իմաստուն գործ է և այսօր էլ արդիական, ու արժե, որ մենք աղոթենք յուրաքանչյուր գոր­ծող պաշտոնյայի արևշատության համար, քանզի նրա հաջորդը, որ­պես կանոն, ավելի վատն է լինում:

 Չգիտես ինչ սկզբունքով Սերժ Սարգսյանի ընտրած կադրերն այն­քան անհաջող են, որ, որպես կա­նոն, ավելի են խորացնում հասա­րակական հիասթափությունը, ավելի են նպաստում արտագաղ­թին, ավելի են համոզում, որ միայն իշխանափոխությունը կփրկի: Այս առումով, թերևս, պետք է ողջունել երեկվա լուրը՝ Սերժ Սարգսյանը որոշել է կրկին առաջադրել Իշխան Զաքարյանին: Թեև մամուլը շարու­նակ անուններ էր շրջանառում, թե ովքեր են հավակնում այդ պաշտո­նին, բայց մի բան պարզ էր, որ Զաքարյանին չառաջադրելը կնշանա­կեր, որ նրան՝ պատժում են ՀՀ կա­ռավարությանն ու մի շարք գերատեսչությունների ղեկավարներին քննադատելու, պետական կառա­վարման համակարգում յուրացումներն ու յու­րացնողներին բացահայտելու համար:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրական

Դիտվել է 69 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy