Սերժ Սարգսյանի եղբորը կոչումազրկելու առաջարկ

սերժԱյսօր Գյումրու քաղաքապետարանում գումարվել էր ավագանու արտահերթ նիստ: Ի թիվս տարբեր հարցերի Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առաջարկ էր ներկայացրել, որպեսզի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը զրկեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հարցը ներկայացրեց ավագանու քվեարկությանը: ՀՀ Նախագահի եղբոր՝ Լևոն Սարգսյանի կոչումազրկմանը կողմ էր միայն առաջարկի հեղինակ  Լևոն Բարսեղյանը:

Դիտվել է 462 անգամ
 


Այս թեմայով