Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը նոր սկանդալի կիզակետում

Սաշիկը փայ է մտել վարորդների ընտանեկան բյուջեին«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու փաստերը, մեր տեղեկություններով, ի հայտ են եկել Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, կեղծ ուղեգրերով անձանց մեծ մասը բուժվել է Կոտայքի մարզի «Գանձաղբյուր» առողջարանային համալիրում, որը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, ընդ որում՝ ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ 1 տարվա ընթացքում մի անձի մի քանի անգամ ուղեգիր են տվել։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել էին Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի  կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Երեկ նրանք ազատ են արձակվել․ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 3,057 անգամ
 


Այս թեմայով