Սերժ Սարգսյանի ելույթից 3 ամիս անց տեղի ունեցավ այս ողբերգությունը

Սերժ Սարգսյանը ընդհամենը 2-3 ամիս առաջ ելույթ ունեցավ Քննչական կոմիտեում և Ոստիկանությունում, պահանջելով, որ բոլոր իրավապահները պատշաճ և պրոֆեսիոնալ մակարդակով կատարեն իրենց առջև դրված խնդիրներ, բայց օրեր առաջ տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տալիս այլ բան: 

Այս ամենի մասին Ազատություն ռադիոկայանի եթերում հայտնեց  քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Ակնհայտ է, որ իրավապահ համակարգում կա լրջագույն խնդիր, հիմա հերթական շատ, սուր ողբերգական առիթն է, և առկա է պատասխանատվություն չվերցնելու խնդիրը. Ճվճվ Արոյի որդիների շուրջ բարձրացած աղմուկի նվազելուց հետո, փոխադարձ մեղադրանքները նույնպես կնվազի, բայց այս երևույթը կշարունակվի, քանի որ սա թելադրված է այն մթնոլորտով, որը կա իշխող համակարգում»,-ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը խոսելով, օրերս տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային  ողբերգական պատահարի մասին, որի հետևանքով մահացան 2 ՃՈ աշխատակիցներ:

Խոսելով հնարավոր պատիժների մասին Բադալյանը նշեց, որ պետք է հուսալ, որ կտեսնենք համարժեք պատժամիջոցների կիրառում:

 


Այս թեմայով