Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել բոլորին

69780«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի ելույթը խուճապի է մատնել ՀՀԿ-ականներին, և չնայած զգուշացմանը` «չխոսել պատերի տակ», նրանք քննարկում են, թե ինչ է լինելու իրենց հետ: Նույնական տագնապներ կան նաև ԲՀԿ-ում:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթին ներկա էր նաև ԲՀԿ-ից դուրս եկած, այսպես ասած` մերձքոչարյանական «հատվածը»` Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը, որոնք նախորդ անգամ չէին մասնակցել նախագահականում Սահմանադրության քննարկումներին: Ասում են` եկել-հասել էին դռանը, տեղեկանալով «ծեմածիկային», թողել-հեռացել էին: «Դե, Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու ծրագիրը փոզմիշ եղավ, Օսկանյանը, ճիշտ է, դեռ չի կողմնորոշվել, բայց, մեր տեղեկություններով, չի ստեղծելու, նրանց մնում է այլևս մասնակցել նախագահականի բոլոր միջոցառումներին»,- ասաց մեր աղբյուրը` հավելելով, որ ամենալավը երևի «կդիրքավորվի» Տիգրան Ուրիխանյանը. «Գեորգի Կուտոյանը` ԱԱԾ նորանշանակ պետը, նրա հալալ մորաքրոջ տղան է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 173 անգամ
 


Այս թեմայով