Սերժ Սարգսյանի գաղտնի պլանը

Սերժ ՍարգսյանԵրեկ մինչև ուշ գիշեր տեղի ունեցած դատական նիստերին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորները որոշումներ են կայացրել 2 ամսով կալանավորել հուլիսի 30-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, կուսակցության քարտուղար Դավիթ Սանասարյանին, կուսակցության անդամ, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ Հովսեփ Խուրշուդյանին,  «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանին:

Շատերի համար իսկապես զարմանալի է, թե ինչու իշխանությունները նման լարված իրավիճակում գնացին այս ձերբակալություններին: Եվ ինչու ձերբակալվեցին հասարակական քաղաքական գործիչներ, որոնք որոշակի հեղինակություն ունեն հանրության շրջանում և վայելում են որոշակի հեղինակություն:

Այս հարցը ունի իր հստակ պատասխանը: Առաջին օրերին այս գործիչներին ձերբակալեցին, որպեսզի հակաիշխանական շարժումը մնա առանց գլխի: Մենք հիշում ենք, թե ինչպիսի թափ և էներգետիկա ստացավ շարժումը, երբ այս գործիչները ակտիվ գլխավորում էին այն: Իսկ հիմա նրանց կալանավորումը ունի մեկ ուրիշ նպատակ:  Հիմա Սերժ Սարգսյանը  փորձում է հանրությանը շեղել իր հրաժարականի պահանջից և փորձում է հանրության պայքարը բաժանել մի քանի մասերի, որպեսզի մարդիկ սկսեն պայքարել սույն գործիչների ազատության համար, իսկ հետո մոտ կլինեն ընտրությունները և նորից  ժամանակ չի լինի նախագահի հրաժարականի պահանջ առաջ քաշելու համար:

Դիտվել է 4,334 անգամ
 


Այս թեմայով