Սերժ Սարգսյանի ասածները հաշիվ չեն. Ալիևին ասել է Պուտինը

41d4f9d69f243405840bՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ուղերձում Պուտինն Ալիեւին սրտանց շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ եւ նշել. «Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը վստահորեն շարժվում է սոցիալ-տնտեսական զարգացման ուղիով, ակտիվ դերակատարություն ունի տարածաշրջանային եւ միջազգային օրակարգում առկա կարեւոր հարցերի լուծման մեջ»:

ՌԴ նախագահը գրել է, որ որպես իր երկրի իսկական ընկեր, Իլհամ Ալիեւն անձնական մեծ ներդրում է ունենում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում ամրապնդման գործում. «Հույս ունեմ, որ Ձեզ հետ ընկերական հարաբերությունները եւ մեր երկու եղբայրական երկրների օգտին միտված աշխատանքը շարունակական կլինի: Ի սրտե Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն, հաջողություն եւ ամենաբարի բաներն եմ մաղթում Ձեզ եւ Ձեր ընտանիքին»:

Իրապես ուշագրավ շնորհավորանք է եղել Պուտինի կողմից, քանի որ մեկ օր առաջ,  նույն Ադրբեջանի և այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի վարած քաղաքականության մասին՝ Մոսկվայում, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ շատ կոշտ էր արտահայտվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ասել, որ Բաքուն կրակում է նաև ՀԱՊԿ մյուս անդամ երկրների ուղղությամբ: Փաստորեն այս շնորհավորանքով Վլադիմիր Պուտինն ասում է, որ Սերժ Սարգսյանի ասածները հաշիվ չեն և Ադրբեջանը շարունակում է մնալ եղբայրական երկիր:

Դիտվել է 1,076 անգամ
 


Այս թեմայով