Սերժ Սարգսյանի ապտակը

14041Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Հանրապետության Նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ:

Երկար ժամանակ  քննարկվում էր, արդյոք Սերժ Սարգսյանը կմասնակցի՞ այս հանդիպմանը, թե ո՞չ: Սերժ Սարգսյանի մասնակցությունը կարևոր մեսիջ է ՌԴ իշխանություններին: Իհարկե, եթե այս քայլը չլինի ուղղակի «թոզ փչել», այլ լուրջ քաղաքական քայլ, ապա այդ ժամանակ կարելի է սպասել, որ ՌԴ իշխանությունները լուրջ կվերաբերվեն Հայաստանին:

Հայաստանը իր հարաբերությունները խորացնելով ՆԱՏՕ-ի հետ հստակ ցույց կտա, որ կա այլընտրանք, որը ինքը ստեղծում է: Իհարկե պետք չէ սպասել, որ Հայաստանը միանգամից ՆԱՏՕ անդամ կդառնա, սակայն այդ կառույցի հետ լավ հարաբերությունները կարող են օգնել ուժեղացնել Հայաստանի անվտանգությունը:

Հույս ունենանք, որ այս քայլով Հայաստանը դեմ է դուրս գալիս ՌԴ հակահայկական արտաքին քաղաքականությանը և հստակ գիտակցում է իր շահը: Սա նաև հստակ «ապտակ» կարելի է համարել ՌԴ-ին` քառօրյա պատերազմի օրերին իր վարած քաղաքականության համար:

 


Այս թեմայով