Սերժ Սարգսյանի ազդակը ԱՄՆ ու ՌԴ նախագահներին

«Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանն անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավոր­վածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարու­նակելու համար:

Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրա­կարգի մասին, թեև իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քա­նի անգամ: Սարգսյանի հիշատակումը, սա­կայն, ուշագրավ է ոչ թե ժնևից հետո առաջին անգամը լինելու առումով, երբ շատ էին գնահատականները, թե Ժնևը, ըստ էության, օրակար­գից հանեց Վիեննան, այլ առավել հետաքրքիր է հնչելու ժամանակահատվածի տեսանկյունից:

Այսօր Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովում սպասվում է ԱՄՆ ու ՌԴ նախագահներ Թրամփի և Պուտինի հան­դիպումը: Իհարկե, մեղմ ասած, քիչ հավանա­կան է, որ նրանց հանդիպման առանցքային թեմաների շարքում լինելու է ղարաբաղյան հարցը, սակայն նաև կասկածից վեր է, որ եր­կու նախագահները որևէ կերպ, թեկուզ երկու բառով կշոշափեն նաև կովկասյան տարա­ծաշրջանին վերաբերող հարցեր՝ առնվազն այն պարզ պատճառով, որ իրենց հանդիպումից մի քանի օր անց Սոչիում տեղի է ունենալու Թուր­քիայի Նախագահ Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ:

Եվ ահա, այդ իմաստով հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանը հիշատակում է և հայտարարում Վիեննայի պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին: Իսկ այս պայմանավորվածությունները վերաբերում են շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրմանը կամ ըստ էության՝ դե ֆակտո ստատուս քվոյի ճանաչմանը, ինչպես մի անգամ հայտարարել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ասելով, թե Բաքուն ինչու է դեմ այդ մեխանիզմներին»,-գրում է Ժամանակ թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով