Home » ՄԱՄՈՒԼ » Սերժ Սարգսյանի՝ 305 հազար եվրո արժեցող մեքենան

Սերժ Սարգսյանի՝ 305 հազար եվրո արժեցող մեքենան

naxagah-meqena-1ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը 2016 թվականի մայիսի 19-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ որոշ նախարարություններում պետք է կրճատել ծառայողական մեքենաների թիվը: Մեքենաների թիվը ճոխություն համարող, պետբյուջեն խնայելու «ցանկություն» ունեցող վարչապետի մտքով չի անցնում կառավարության հաշվեկշռում գտնվող 79 ծառայողական մեքենաներից գոնե մի քանիսից էլ ինքը ձերբազատվի: Բացի այդ, վարչապետը «ռիսկ» չարեց հիշատակել այն մասին, որ ՀՀ նախագահի աշխատակազմում գոյություն ունի 62 ծառայողական ավտոմեքենա, որոնց ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմում է 187 մլն 680  հազար ՀՀ դարմ: Այս ճոխությանը զուգահեռ՝ 2008-ից մինչեւ 2015 թվականի ավարտը, վերջին պաշտոնական տվյալների համաձայն, Շիրակի մարզից արտագաղթել է 28  հազար քաղաքացի, իսկ աղքատության ցուցանիշը, կրկին պաշտոնական տվյալներով, այս պահին անցնում է 40 տոկոսի շեմը եւ սա նորից հանրապետության ամենաաղքատ մարզում՝ Շիրակում:

Առավել մանրամասն այստեղ

Դիտվել է 898 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy