Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյան մասնակցել են նույն գագաթնաժողովին. Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի ժողովրդավարական վիճակը

Նոյեմբերի 23-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։

Ինչպես հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ելույթով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրին:

 


Այս թեմայով