Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը այս պահին հարևաններ են

Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 18-ի, դեռևս իր վարչապետության ընթացքում, կառավարության նիստում հրաժարվեց իրեն դրամադրված առանձնատնից: Նա երևի հրաժարվելուց առաջ չէր մտածում, որ ընդամենը մեկ շաբաթ կմնա վարչապետի պաշտոնում ու  ստացվեց, որ հրաժարականից հետո մնաց անտուն: Մինչ կառավարությունը օրենքի համաձայն նախկին նախագահին առանձնատուն կտրամադրի շատերի համար հարց էր, թե որտեղ է բնակվում Սերժ Սարգսյանը և իր ընտանիքը:

Պարզվում է նա ապրում է կառավարական ամառանոցի տարածքում: Երեկ Նիկոլ Փաշինյանի կինն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ իրենց հարևաններն են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ իրենց ընտանիքներով։

Լուսանկարը Hraparak.am-ի

 


Այս թեմայով