Սերժ Սարգսյանը և Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ որոշումների իրագործման ընթացքը

serj.thumbՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերին։

Զրուցակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը:

Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին:

Դիտվել է 17 անգամ
 


Այս թեմայով