Սերժ Սարգսյանը օգնություն կուղարկի Սիրիա

Սերժ ՍարգսյանՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը» հայտնել էր, որ  այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: «Գանձասարի» տվյալներով Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ (Միրեյ, Արման և Բեթի Հինդոյաններ,Ծիլա Ջաբաղջուրյան, մյուս մահացածի ինքնությունը դեռևս հաստատված չէ) և 7 վիրավոր:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խոր մտահոգությունն էր հայտնել վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ։

Դիտվել է 109 անգամ
 


Այս թեմայով