Home » Real Politik » Սերժ Սարգսյանը «քցեց» ՀՅԴ-ին. ի՞նչ է սպասվում

Սերժ Սարգսյանը «քցեց» ՀՅԴ-ին. ի՞նչ է սպասվում

arm145459251710ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար: ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այս հայտարարությունից օրեր առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել էր.«Կարեն Կարապետյանը չի եկել դատարկ տեղ, եկել է ձևավորված միջավայր, չի կարող դրանք անտեսել: Մենք ունենք հուշագիր, որ ստորագրել ենք ՀՀԿ-ի հետ: Հստակ ուղղություններ են սահմանված, քայլեր են նախանշված, որ պետք է իրականացվեն: Մենք կոալիցիոն մեր գործընկերների հետ հիմա աշխատում ենք կոնկրետ քայլերի վրա»:

Լրագրողները հետաքրքրվել էին՝ ի՞նչ ազատություն են տվել Կարեն Կարապետյանին, երբ Դուք ասում եք, որ նա պետք է առաջնորդվի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրով ու համաձայնագրով՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ազատությունը գիտակցված անհրաժեշտություն է: Ազատության սահմանները պետք է գիտակցված լինեն: Ազատությունը սանձարձակություն չի: Այն ենթադրում է տեղավորվել բոլոր այն համաձայնությունների մեջ, որոնք արդեն ձեռք են բերված: Այդ տարածքում, այդ շրջանակում բոլորն էլ ազատ են: Հիմա մենք էլ ենք ազատ, բայց չենք կարող այդ ազատությունն ուրիշների ազատության հաշվին անել, չէ՞»:

Փաստորեն ՀՀԿ-ն եկավ հաստատելու, որ ընկեր Արմենը այնքան էլ ճիշտ չի հասկացել ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի իմաստը: Այդ կոալիցիայի նպատակը ոչ թե երկրում դրական փոփոխություններն էին, այլ Սերժ Սարգսյանի իշխանության պահպանումը: Այս իմաստով ՀՅԴ-ն իր առաքելությունը հրաշալիորեն կատարել է և արդեն այնքան էլ պետք չէ ՀՀԿ-ին, ուստի ստիպված պետք է լինի,  հարմարվել:

Արմեն Ռուսատմայնը նորաթուխ քաղաքական գործիչ չէ և պետք է, որ լավ իմանար, թե իրենք ինչի համար են պետք Սերժ Սարգսյանին: ՀՅԴ-ում լավ գիտեն, թե ինչպիսի գործիչ է գործող նախագահը՝ նա իր «հաճախորդներին» երկար չի պահում և անհրաժեշտության դեպքում կարող է նրանց «քցել»:

Եվ հիմա, եթե ՀՅԴ-ն քաղաքական պատվախնդրություն ունի, ապա պետք է դուրս գա կոալիցիայից և հետագա քաղաքական պայքարին փորձի մասնակցել միայնակ, և գուցե՞ այդ ժամանակ հանրությունը վստահի նրանց:

Դիտվել է 1,087 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy