Սերժ Սարգսյանը փորձում է «սեքս»-ի համար մեզ կուպե տանել

Սերժ-սարգսյանՀասուն մարդիկ ենք, թերևս ճիշտ կհասկանանք…
Բոլորս էլ, հատկապես տղամարդիկ, հակառակ սեռի ներկայացուցչին կուպե քարշ տալու համար ինչ ասես անում ենք, ինչ ասես դուրս ենք տալիս: Արդյունքը ԿՈՒՊԵ-ն ա, մնացածը ածանցյալ են: Ասենք, կարող ենք սիրո խոսքեր շշնջալ, քաղցրավենիք առնել, օծանելիք նվիրել, խաբել, որ նա ամենադիրեկան էգն ա աշխարհում, որ նրա գեղեցկությունը բնական ա ու անկրկնելի (բացարձակ սուտ, գյաջի տակի մարդուկը գիշերը դեմդ դուրս գա՝ շաքարդ կբարձրանա), ու ընդհանրապես, ինչ հիմարություն ասես՝ կարող ենք դուրս տալ: Կարևորը կուպեն ա, թփատակը կամ գարաժի հետևը:
Հիմա որ մտնում ենք սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ՝ մոռանում ենք, որ այստեղ էլ ա գործում կուպեի էֆեկտը՝ մեր ականջին մեղմիկ սիրերգեր են շշնջում, ասում են, թե որքան լավն ենք ու պուպուշ և թե պախանը որքան է մտածում մեր մասին: Հետո մենք մերժում ենք, մեղմիկ հետ ենք հրում բդիկները շոյող ձեռքը, ու ավելի մեղմանույշ և կրքագրգիռ կոմպլիմենտներ ենք ստանում, որոշ դեպքերում՝ մեկ ծերեթելյան միավոր գումար…
Ու երբ մտնում ենք Սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման մեջ՝ թերևս մեզ դնում ենք այն անփորձ աղջկա կարգավիճակում, ով շատ լավ գիտի, որ այս ամենը արվում է իրեն կուպե քարշ տալու համար, բայց արանքում մի քանի քնքուշ խոսք ու ադեկալոն ստանալը չի խանգարում:
Հիմա, իմ սիրելի ընկերներ, ինչ ուզում եք քննարկեք, ինչ տարբերակներ ուզում եք ասեք, ամբողջ խնդիրը Սերժ Սարգսյանին գեներալնի սեկրետար սարքելու, իմա՝ մեզ կուպե քարշ տալու մեջ է…
Դա կանեն սիրո խոսքեր շշնջալով, թե վայրենավարի, հարցի էությունը չի փոխում…
Սիրեցեք զմիմյանս…

Գրում է Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում

 


Այս թեմայով