Սերժ Սարգսյանը փորձում է ԼՂ հարթակում հանգստություն ապահովել ընտրությունները չստվերելու համար

Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա կարելի է արդեն համարել ամփոփված եւ խոսել արդյունքների մասին: Այն ինչ խոսք անցավ բարձր մակարդակով: Եղան բարեկամական ջերմ հավաստիացումներ, քննարկվեցին ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, ԼՂ հակամարտությունից մինչեւ ֆինանսական ներդրումներ եւ Իրան ներդրումներ կատարելու հրավեր: Այս ամբողջը, դրան նախորդած իրադարձություններն էլ գումարած, բավական հետաքրքրական պատկեր են ստեղծում հատկապես անվտանգության հարությունում: Այլ կերպ ասած, Հայաստանի նախագահը իր Բրյուսել եւ ապա նաեւ Փարիզ այցելություններով այդ ընթացքում օտար մամուլի հետ շփումներում կամ հայտարարություններում փորձեց «աղմուկ» բարձրացնել եւ Արեւմուտքի ուշադրության կենտրոն բերել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, այն էլ ներկայիս բավական բարդ ժամանակահատվածում, երբ մի կողմից Հայաստանում նախընտրական քարոզարշավն է ընթանում, մյուս կողմից մոտենում է ապրիլյան քառօրյայի առաջին տաելիցը եւ հակամարտող բոլոր կողմերում էլ նկատվում է լարվածության աճ: Ինչ որ իմաստով Սերժ Սարգսյանն այլընտրանք էլ չուներ եւ գտնվում էր յուրօրինակ փակուղու առաջ: Ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան ապրիլի 2-ին կարելի է համարել անկյունադարձային եւ այսպես ասած, պայմանականորեն «Չորրորդ հանրապետության» երկունքը, քանի որ ըստ ամենայնի այդ ընտրություններով վերջակետ է դրվելու 1988-ից գործող կառավարման համակարգին: Այս իմաստով որեւէ լուրջ կամ գլոբալ իրադարձության կողմից ընտրությունների ստվերումը կարող է առհավետ փակել բոլոր հարցերը ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ իշխող կուսակցության համար: Մյուս կողմից վերջին գոնե 1-2 ամիսների լարվածությունը առաջնագծում եւ ինչպես միջազգային, այնպես էլ տեղական վերլուծաբանների կանխատեսումները ռազական գործողությունների հնարավոր վերսկսման համար պարզեիպարզ այն ամենից կարեւոր իրադարձությունն են, որը կարող է ոչ միայն ստվերել, այլ նաեւ «դեռ արգանդում սպանել» այսպես կոչված «Չորրորդ հանրապետությունը», քանի որ նույնիսկ պարզ էթնոհոգեբանական ընկալմամբ էլ՝ պատերազմի ժամանակ ամեն բան ճակատին իսկ մնացածը՝ զրոյական արժեք է ստանալու: Երրորդ կողմից էլ Երեւանում լավ են հասկանում, որ Բաքուն կարող է եւ ընդունակ է նման սադրանքների գնալու: Ուստիեւ այս ամենն հաշվի առնելիս պարզ են դառնում ոչ միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունները օտար մամուլի հետ շփումների ժամանակ, այնպես էլ պաշտոնական հայտարարություններում: Առջեւում նաեւ կա այց Մոսկվա: Կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը փորձում է ԼՂ հարթակում խաղաղ վիճակով ընտրություններ անցկացնել: Իսկ թե ինչ է խոստացել դրա դիմաց, արդեն ցույց կտա ժամանակը եւ իրադարձությունների զարգացումը ապրիլի 2-ից հետո:

Այս թեմայով