Սերժ Սարգսյանը ցնցող նշանակում կանի

default«Հետաքրքիր զուգադիպությամբ, եւ ԵՏՄ, եւ ՀԱՊԿ ռոտացիոն ղեկավարումն առաջիկա տարում անցնում է Հայաստանին: Եթե արդեն որոշված է, որ ԵՏՄ «վարչապետի» պաշտոնը 4 տարով ստանձնելու է Տիգրան Սարգսյանը, էլ ավելի հետաքրքիր, եթե չասենք ինքնատիպ է Սերժ Սարգսյանի հաջորդ կադրային էնդշպիլը:

Թերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ` վերեւներում մտմտում են, որ Հայաստանից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որին 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո պաշտոնանկ արեց Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս զրկելով գեներալ-լեյտենանտի կոչումից, անվանելով «ասֆալտի գեներալ», որովհետեւ նա համարձակություն էր ունեցել «տրորել» Քոչարյանի ոտքը, հատկապես՝ Մեղրիի փոխանակման խնդրով»:

Առավել մանրամասն՝  <Հրապարակ> թերթի այսօրվա համարում

Դիտվել է 873 անգամ
 


Այս թեմայով