Սերժ Սարգսյանը ցավակցել է Էրդողանին

Serj-Sargsyan-1Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:  «Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

[box type=”shadow” ]Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգային սուգ է հայտարարել Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվածների հիշատակին: «Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությամբ պայմանավորված Թուրքիայում եռօրյա ազգային սուգ է հայտարարվում», – վարչապետի խոսքը մեջբերում է Reuters-ը: Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաքում այսօր առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել արհմիությունների ցույցի ժամանակ, որին զոհ է գնացել 86 մարդ:[/box]

Դիտվել է 90 անգամ
 


Այս թեմայով