Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղետի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն եւ զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ մերձավորներին։

Նշենք, որ Aseman Airlines ավիաընկերության ATR օդանավը, որը Թեհրան-Յասուջ չվերթն էր կատարում, կիրակի առավոտյան տեղական ժամանակով 8-ին օդ է բարձրացել եւ գրեթե 50 րոպե հետո անհետացել: Եղանակային վատ պայմաններում օդանավը մխրճվել է Դենա լեռնաշղթայի մեջ, երբ քիչ անց հասնելու էր վերջնակետին: Օդանավում եղել է 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա ե անձնակազմի 6 անդամ:

Այս թեմայով