Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն

Serj-Sargsyan11«ՀՀ ընտրական նոր օրենսգրքով սահմանված խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել։ Բանն այն է, որ իշխանական պատգամավորներին արդեն իսկ ասվել է, որ բոլորը պետք է տարածքային ցուցակներով առաջադրվեն որպես «ռեյտինգային պատգամավորության թեկնածուներ» և ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովեն։ Մանդատ կստանան նրանք, որոնք ամենաշատը ձայն կապահովեն։ Այսպես ստացվում է, որ իշխանական թեկնածուները ստիպված են լինելու միմյանց հետ մրցակցել։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում գործող պատգամավորներից մեկը իշխանական շրջանակներում ստեղծված իրավիճակը գլադիատորական մենամարտերի հետ համեմատեց։ Պոտենցիալ իշխանական թեկնածուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն, և վերջում ով ողջ կմնա, նա էլ մանդատ կստանա։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական թեկնածուներն իրենց արտոնյալ դիրքը պահպանելու այլ ելք չեն էլ տեսնում, ուստի արդեն իսկ սկսել են նախապատրաստվել մենամարտերին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 672 անգամ
 


Այս թեմայով