Սերժ Սարգսյանը տրամադրված է. նախարարները սրտնեղել են

սսՆախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ ընդգծված սառնություն է դրսևորում` չթաքցնելով, որ առկա իրավիճակից դժգոհ է: Ամենաուշագրավն այն է, որ նա սկսել է դժգոհել անգամ այնպիսի նախարարներից, որոնք սովորաբար նրա «սիրելիների» համարում են ունեցել:

Նախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ նախարարներին մի տեսակ չնկատելու է տալիս և եթե որևէ մեկի հետ էլ խոսում է, ապա զուտ իր դժգոհությունն արտահայտելու համար:

Բնականաբար, այս ամենը Կառավարության անդամներին մտահոգել է, և ամեն մեկն իր ձևով փորձում է պարզել, թե ինչն է պատճառը, որպեսզի կողմնորոշվի՝ իրեն ինչպես պահել:

Մյուս կողմից էլ նախարարների մեծ մասը համոզված է, որ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները գլուխ բերելը, Կառավարության կազմի լուրջ փոփոխություններ չեն լինի, և իրենք կարող են անհոգ լինել»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 214 անգամ
 


Այս թեմայով