Սերժ Սարգսյանը տոն օրերին եղել է Մոսկվայում եւ Եվրոպայում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրբ ծննդյան պատարագից Սերժ Սարգսյանի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվեց վերջինս թեթեւ մրսածությամբ: Այդ ընթացքում, սակայն հերքվեց տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է պատահել Սերժ Սարգսյանին: Եւ մինչ փորձում էինք Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների հետքերով գնալ, բախվեցինք սենսացիոն տեղեկատվության:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանը հունվարի առաջին օրերին իսկական վոյաժների մեջ է եղել:

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ, 1-2-ին՝ Եվրոպական երկրներից մեկում: Թե որն է եղել Մոսկվա եւ Եվրոպա մեկնելու նպատակը, մեզ չհաջողվեց պարզել: Համենայնդեպս, Սարգսյանի՝ երկրից բացակայելու վերաբերյալ տեղեկատվությունը նախագահականը սահմանված կարգով չի ներկայացրել հանրությանը: Բացի այդ, նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը երեկվանից համառորեն չի պատասխանում մեր զանգերին: Դեկտեմբերի 31-ից հետո մինչ օրս միայն մեկ հաղորդագրություն է եղել, այն էլ՝ երեկ ֆինանսների նախարարին ընդունելու մասին: Սրանից առնվազն կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը հաղթահարել է թեթեւ մրսածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով