Սերժ Սարգսյանը տոնական ակցիա է հայտարարել

«Ես միայն ուրախ կլինեմ, որ համայնքապետների աշխատավարձը լինի բավականաչափ բարձր, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում և ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»,- այս կերպ էր արտահայտվել Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ:

Ելույթից փաստորեն ստացվում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախատոնական ակցիա է հայտարարում համայնքապետերի համար, և վերջիններս կարող են մինչև Նոր Տարի բավականաչափ իրավախախտումներ անել, հույս ունենալով, որ իրենց համար կարող են միջնորդել Սերժ Սարգսյանի մտերիները, նախարարները կամ մարզպետները:

 


Այս թեմայով